1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում ամբողջովին կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ:
Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնողների թվում առաջիններից էր նաև հարևան Վրաստանը։
Խորհրդային Վրաստանի նախկին առաջնորդներից Ջումբեր Պատիաշվիլին «Ալիք մեդիայի» հետ հարցազրույցում ասել է, որ այդ օրերին Վրաստանն ապրում էր Սպիտակով։
Ջումբեր Պատիաշվիլի հետ հարցազրույցը ստորև՝