Դանիայի Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանը և Ուկրաինան ներառել է հարևանության քաղաքականության առաջնահերթ երկների շարքում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտգործնախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ` հունիսի 12-ին Դանիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանրային ժողովում քննարկվել է 2017-2021 թթ․ Դանիայի հարևանության քաղաքականության նոր ծրագիրը (DANEP): Հանդիպմանը մասնակցել է նաև Դանիայի թագավորությունում Վրաստանի դեսպան Գիգի Գիգիաձեն:
Դանիայի 2017-2021 թթ․ հարևանության քաղաքականության ծրագիրը ներառում է երկու երկրների համագործակցությունը նոր փուլ տեղափոխելու ուղղությունները, Վրաստանում ու Ուկրաինայում նոր ծրագրի իրականացման մի շարք տարրեր:
DANEP-ը երկու հիմնական նպատակ է հետապնդում՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների աջակցություն, տնտեսական կայուն աճի ապահովում։
Դանիայի Արտաքին գործերի նախարար Անդերս Սամուլսենը ներկայացնելով ծրագիրը՝ ընդգծել է վերջին շրջանում Վրաստանում իրականացված բարեփոխումները: