«Աբխազիայի բաժանարար գծից երեխաների, նորածինների և ծնողների ձերբակալման փաստերը մտահոգիչ են»,- այս մասին ասվում է Վրաստանի օմբուդսմենի «բռնի տեղահանված անձանց, փախստականների մասին հատուկ զեկույց»-ում:
«2016 թվականին մարդու իրավունքների պաշտպանին բազում դեպքեր են հայտնի դարձել, որի ժամանակ Ռուսաստանի Դաշնության ռազմաբազաներում ձերբակալվածների հանդեպ ոչ պատշաճ և արժանապատվութունը նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել, այդ թվում՝ բանավոր վիրավորանքի, սննդի և խմելու ջրից սահմանափակելու փաստեր: Ողջունելի է, որ 2016 թվականին հնարավոր եղավ ազատ արձակել 18 բանտարկյալի: 4 անձի ազատ է արձակել վրացական կողմը, 10-ը` Սուխումը և 4-ը` Ցխինվալի դե ֆակտո իշխանությունները»,-ասվում է զեկույցում:
«Տեղացների կանոնավոր ձերբակալումները նույնպես շատ մտահոգիչ են: 2016 թվականին Շիդա Քարթլիի բաժանարար գծում ձերբակալվածների թիվը կազմել է 134, այդ թվում՝ 14 կին և 8 անչափահաս: 2016 թվականին ձերբակալված քաղաքացի Գ.Գ.-ն Ցխինվալի դե ֆակտո իշխանությունների կողմից դատապարտվել է 20 տարի ազատազրկման: Ընդհանուր առմամբ, 2011-2016 թվականներին Շիդա Քարթլիի բաժանարար գծում ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմել է 826: Աբխազիայի բաժանարար գծում ձերբակալվածների թիվն անհայտ է: Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, 2016 թվականին նրանք գրանցել են ձերբակալման 193 դեպք, այդ թվում՝ 18 կին և 13 անչափահաս, սակայն այս ձերբակալումները բաժանարար գծում ձերբակալվածների ընդհանուր թվի 5-10 տոկոսն են կազմում: Ռուսաստանի սահմանային ուժերի տեղեկատվությամբ, 2009-2016 թվականներին Աբխազիայի բաժանարար գծում ձերբակալել է 14 հազար անձ»,- ասվում է զեկույցում: