
«Ով էլ լինի մեր թեկնածուն, նա լինելու է ամենաարժանին ու ամենահաջողակը»,- անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին՝ ասել է Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
«Վստահ եմ՝ արժանի հաղթանակ ենք տանելու»,- հավելել է Նարմանիան՝ հրաժարվելով մեկնաբանել աուդիտի պետական ծառայության պետի պաշտոնում նշանակվելու մասին տարածված լուրերը:
Նշենք՝ թեև գործող քաղաքապետը հրաժարվում է ասել թեկնածուի անունը, սակայն «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Գիա Վոլսկին արդեն հաստատել է, որ քաղաքապետի թեկնածուն էներգետիկայի ներկայիս նախարար Կախա Կալաձեն է: