
«Պարզվել է՝ լրագրող է եղել իրականում, երեկ սխալ տեղեկատվություն եմ ունեցել: Նա «Ազատություն» ռադիոկայանի անվտանգության աշխատակիցն է և միևնույն ժամանակ հետաքննող լրագրությամբ է զբաղվել»- հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան:
Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին, որի համաձայն՝ Մուխթարլիին Ադրբեջանին են հանձնել Վրաստանի հատուկ ծառայությունները, նախարարի կարծիքով «սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 31-ին, Ալեքսանդրե Ջեջելավան հայտարարել էր, թե Մուխթարլին իրականում լրագրող չէ, այլ «Ազատություն» ռադիոկայանի անվտանգության աշխատակից: