
Մարդու անհետացումը մեր երկրի համար լուրջ մարտահրավեր է. այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի առեւանգման փաստին։
Ըստ նախագահի՝ պետությունը պիտի պաշտպանի սեփական վարկանիշը:
«Լրագրողի փաստաբանի հայտարարությունը շատ ծանր է մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին, պիտի հասկանանք, որ տարածաշրջանում Վրաստանը խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջատար է: Այս չափորոշիչի պաշտպանությունը մեր պետականության պահպանման հարցն է: Վրաստանի տարածքից՝ կլինի ծովային, օդային, թե ցամաքի ճանապարհով, մարդ է անհետացել: Սա մեր պետության ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր է: Պետությունը պիտի պաշտպանի վարկանիշն ու քաղաքացու իրավունքները, քանզի երկուսն էլ շատ կարեւոր են»,-ասել է նախագահը։