«Քո տարածքում բնակվող մարդուն գողանում են… Ամոթանքը պետք է կրի անվտանգության ծառայությունը, քանզի սա նշանակում է որ երկրիդ բնակիչներն անվտանգ չեն կարող ապրել»,- այս մասին Interpressnews.ge-ին ասել է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) գործադիր տնօրեն Գիորգի Կլդիաշվիլին:
«Փաստ է, որ մարդուն գողացել և հանել են երկրի տարածքից: Հավանաբար նրան անց են կացրել ոչ պետական անցակետով, ինչևէ, այստեղ շատ հարցեր դեռ անպատասխան են մնում: Անհավատալի և նախադեպը չունեցող մի բան է տեղի ունեցել: Սա հատուկ գործողություն է, որն իրականացվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ Վրաստանի տարածքում: Սա անընդունելի է: Պետք է արտգործնախարարություն կանչվի Ադրբեջանի դեսպանը, Վրաստանում պարզվեն հարցեր, այնուհետև որոշվի, թե որոնք են հետագա քայլերը»,-ասել է Կլդիաշվիլին:
Ադրբեջանցի լրագրողը Վրաստանի տարածքում անհետացել էր մայիսի 29-ին: Մայիսի 30-ին պարզ է դարձել, որ նրան տեղափոխել են Ադրբեջան: