Վրաստանի Ազգային բանկի խորհրդի թափուր պաշտոնների համար Վրաստանի նախագահի վարչակազմ է ներկայացվել 19 հայտ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Ըստ հաղորդագրության՝ ավարտվել է հայտերի վերանայման փուլը, և ընտրվել է 8 թեկնածու։ Նրանց հետ հարցազրույցներ կանցկացվեն հաջորդ շաբաթ։
Հարցազրույցի արդյունքներով կընտրվեն Վրաստանի Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածուները, որոնց նախագահը կներկայացնի խորհրդարանին՝ սահմանադրությանը համապատասխան ընտրության համար։