
2018 թվականի հունվարի 1-ից առայսօր 19 464 ավտոտրանսպորտային միջոցներից տեխզննում են անցել 14 280-ը, 5050-ը (մոտ 25 տոկոս)՝ ոչ: 134-ի դեպքում արգելվել է ճանապարհային տեղաշարժը: Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը: 5050 մեքենաներից 2678-ը երկրորդ անգամ է անցել տեխզննումը, այստեղից 101-ի դեպքում դարձյալ խախտուներ են գրանցվել:
Ստուգված 19 464 մեքենաներից 4349-ը պատկանում են իրավաբանական անձանց: