
Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Թուրքիայի վարչապետը Վրաստանում է ժամանել պաշտոնական այցով: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, Էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեքչին, Էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Բերաթ Ալբայրաքին, Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության նախարար Փարուք Չելիքը, Առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թեփենքչին, Տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը:
Թուրքիայի և Վրաստանի վարչապետները հանդես կգան համատեղ ասուլիսով։