
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք է գրանցվել` հայտնում է StopCov-ը:
COVID-19-ից ապաքինված քաղաքացիների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 46 –ով, սա ևս ռեկորդային ցուցանիշ է: Այսպիսով` առողջացածների ընդհանուր թիվը 1 481 է:
Կարանտինում շարունակում է մնալ 5 014 քաղաքացի, ստացիոնարում` 836:
Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջապահության կենտրոնի տվյալների` սեպտեմբերի 17-ի դրությամբ` երկրում PCR թեստ է անցել 529,1 հազար մարդ: Արված թեստերի ընդհանուր քանակն անցել է 534 հազարից: