
Վրաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1824 նոր դեպք: Ընդհանուր առմամբ գրանցված դեպքերի թիվը փետրվարի 26-ից ի վեր կազմել է 32 127:
Մեկ օրվա ընթացքում վարակից մահացել է 23 պացիենտ, ընդհանուր՝ 238:
Ապաքինվածները 1162-ն են, ընդհանուր՝ 12632:
Տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը: