Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 182-ով:
StopCov-ի տվյալներով` վարակվածների ընդհանուր թիվը 3 119 է: Վերջին մեկ օրում ապաքինվել ու դուրս է գրվել 13 մարդ, պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվածների թիվը 1 435 է, մահվան ելքերով դեպքերը 19-ն են:
Կարանտինում 6 633 մարդ է, 41 վարակված քաղաքացի հայրենիք է վերադարձել արտերկրից:
Չնայած դեպքերի կտրուկ աճին՝ կառավարությունը չի շտապում խիստ սահմանափակումների գնալ, վարչապետն արդեն հայտարարել է, որ պանդեմիայի սկզբում կիրառված արգելքները չեն կրկնելու, իշխող կուսակցությունը նշել է, որ երկիրը լիարժեք պատրաստ է խորհրդարանական ընտրություններին։