Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հանցագործությունների կանխարգելման և հասարակական կարգի պահպանման նպատակով ողջ երկրի տարածքով հատուկ վերահսկողություն է իրականացրել:
2016 թվականի հունիսի 16-18-ը իրականացրած աշխատանքների արդյունքում 182 քրեական հանցագործություն է գրանցվել, այդ թվում հրազենի ապօրինի ձեռք բերման և կրման ավելի քան 60 և սպանության փորձի 1 դեպք: Իրավապահները կանխել են նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության 21, Վրաստան թմրանյութերի ներկրման փորձի 1 դեպք:
Գրանցվել է վարչական իրավախախտումների 1450 դեպք, այդ թվում թմրանյութերի օգտագործման 49, ավազակության 17, ոստիկանության աշխատակցին չենթարկվելու 32 դեպք: Օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի զինտեխնիկա, ատրճանակներ, ռումբեր և այլն:
Իրավապահները ձերբակալել են քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող 26, իսկ վարչական իրավախախտումների համար 53 մարդու:
Տեղեկացնում է http://geonews.ge ն: