
Մայրաքաղաք Թբիլիսիի նոր ավտոբուսների համար նախատեսված ավտոբուսային բազան նախատեսված ժամկետում չի կառուցվել: Աշխատանքը պետք է ավարտվեր 2024 թվականի դեկտեմբերին, սակայն ժամկետը հետաձգվել է վեց ամսով, հետո՝ երկարացվել մինչև երկու տարի։
Թբիլիսիում նոր ավտոբուսային բազայի կառուցումն անհրաժեշտ պայման է երթուղիներում նոր՝ 18 մետրանոց ավտոբուսների գործարկման համար։ Դրանցից միայն մի քանիսն են այս պահին ուղևորափոխադրում, իսկ մնացածները դեռ չեն սկսել իրենց աշխատանքը։
Ավտոբուսի բազան կառուցում է Construction Service ՍՊԸ-ն՝ 60 միլիոն լարիանոց պայմանագրով։ Ընկերության տնօրեն Գիորգի Գաբունիան ասել է, որ շինարարությունը մոտենում է ավարտին, աշխատանքների մեծ մասն ավարտված է՝ մոտավորապես 85 տոկոսով։
Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը 2023 թվականի ապրիլին հայտարարել է նոր ավտոբուսային բազաների կառուցման մրցույթ, իսկ հաղթող ընկերության՝ Construction Service-ի հետ պայմանագիրը կնքվել է նույն թվականի հունիսի 30-ին։ Պայմանագրի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին 18 ամսվա ընթացքում։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ ավտոբուսների բազան պետք է կառուցվի մինչև 2024 թվականի ավարտը։