
Վրաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1731 նոր դեպք: Ընդհանուր առմամբ գրանցված դեպքերի թիվը փետրվարի 26-ից ի վեր կազմել է 33 858:
Մեկ օրվա ընթացքում վարակից մահացել է 15 պացիենտ, ընդհանուր՝ 253:
Ապաքինվածները 2197-ն են, ընդհանուր՝ 14829:
Տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը: