Մայիսի 14-15-ին «գործակալների օրենքի» դեմ բողոքող 17 ցուցարար է բերման ենթարկվել: Ցուցարարները հիմնականում բերման են ենթարկվել խորհրդարանի մոտից և Հերոսների հրապարակից, գրել է radiotavisupleb-ն:
Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների, մանր խուլիգանության և անհնազանդության համար: 10 բերման ենթարկված ստորագրության հիման վրա արդեն ազատ է արձակվել։
Ընդհանուր առմամբ, խորհրդարանում «գործակալների մասին» օրենքի քննարկումից մինչև դրա երրորդ ընթերցումը ոստիկանությունն այս օրենքի դեմ գործողությունների ժամանակ բերման է ենթարկել ավելի քան 180 խաղաղ ցուցարարի:
Ձերբակալվածներից ոմանք խոսում են ոստիկանների կողմից ավելորդ ուժի, ոչ պատշաճ վերաբերմունքի, ֆիզիկական հաշվեհարդարի և բանավոր վիրավորանքի մասին. հիշյալ գործերը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, թեև դեռևս պատասխանատվության ենթարկված չկա։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։