
«Նախկին դատապարտվածները ևս կարող են օգտվել ԵՄ հետ վիզայի ազատականացման պտուղներից»: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին։
Ելույթ ունենալով խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում, Խուցիշվիլին ասել է, որ խնդիրը վերաբերում է բացառապես այն անձանց, ովքեր իրենց պատիժը կրել են Վրաստանում:
«Քաղաքացին, որ նախկինում դատապարտված է եղել, բայց բավարարում է բոլոր անհրաժեշտ պայմաններին, կարող է մեկնել Եվրոպա: Պրոբացիայիի հարցում գործում են երկրի ներքին կանոնները: Եթե պրոբացիայի գործակալությունը նրան (Վրաստանում դատապարտված անձին) վտանգներ չտեսնելով երկրից դուրս գալու իրավունք տա, խնդիրներ չեն ծագի»,-հայտարարել է Շալվա Խուցիշվիլին՝ կրկնելով, որ հարցը վերաբերում է Վրաստանում պատիժը կրած քաղաքացիներին։