
Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին մարտի 17-ին նախածննդյան արձակուրդ է վերցրել:
Նախարարության տեղեկատվությամբ, գերատեսչությունն առաջիկա ամիսներին կղեկավարի փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն: Վերջինս 2012 թվականից հանդիսանում է Արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2013 թվականից զբաղեցնում է նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Բարամիձեն նաև նախարարության խորհրդարանական քարտուղարն է:
Թեա Ծուլուկիանին Արդարադատության նախարարությունը ղեկավարում է 2012 թվականից: Նա վերջերս է ամուսնացել նախարարության կրթական բաժնի ղեկավար Նուգզար Կակուլիայի հետ։