
«Բաթումիի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին ներկա և նախկին իշխանությունների միջև եղած տարբերությունը»,- նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:
Վերջինիս խոսքով, գործող իշխանությունների համար մարդը բարձրագույն արժեք է:
«Զոհերից նախապես խուսափելու համար միջոցներ ձեռնարկվեցին, բերվեցին հատուկ նշանակության ջոկատներ։ Սա շատ կարևոր հանգամանք է: Սրանով մենք ընդգծում ենք, որ պետությունը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների անվտանգության համար: Սպասում ենք, որ պարզվի՝ որ քաղաքական ուժն է կանգնած այս ամենի հետևում: Այդ ուժն արդեն ակնհայտ է, սակայն, պետք է իմանալ, թե կոնկրետ որ քաղաքական գործիչներն են ներգրավված եղել այս գործընթացում»,-հայտարարել է Բեսելիան: