
Բաթումիում տեղի ունեցած բախումների գործով իրավապահները 6 անձ են ձերբակալել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս անգամ հարուցվել է քրեական գործ:
Ձերբակալվածները մեղադրվում են զանգվածային խառնաշփոթին մասնակցելու և իրավապահ մարմինների, իշխանության այլ ներկայացուցիչների կամ հանրային հաստատությունների վրա հարձակման մեջ (Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ և 353-րդ հոդվածներ):
«Հետաքննությունը շարունակվում է: Շարունակում ենք ապացույցներ հավաքել»,- հայտարարել են ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ մինչ այս վարչական իրավախախտման մեղադրանքով տասնյակ մարդիկ էին ձերբակալվել: Նրանց մեծ մասը տուգանվել է և ազատ արձակվել: