151,7 մլն լարիի եկամուտ բեռնատարների տարանցումից

2023 թվականի 10 ամսում (հունվար-հոկտեմբեր) բեռնատարների տարանցումից Վրաստանը ստացել է 151,7 մլն լարիի եկամուտ, գրել է bm.ge լրատվականը:

Ըստ տեղեկության՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի միջանցքով անցել է 433 հազար 430 տարանցիկ բեռնատար: Այդ տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին ճանապարհօգտագործման վճար է տվել 49 հազար 280 բեռնատար, իսկ բյուջե մուտքագրված գումարը կազմել է 17,2 մլն լարի։

Ճանապարհօգտագործման վճարը` ըստ ամիսների.

  • հունվար՝ 12 մլն 041 հազար 350 լարի՝ 34 հազար 404 տարանցիկ բեռնատար,
  • փետրվար՝ 11 մլն 970 հազար 002 լարի՝ 34 հազար 200 տարանցիկ բեռնատար,
  • մարտ՝ 15 մլն 549 հազար 710 լարի՝ 44 հազար 428 տարանցիկ բեռնատար,
  • ապրիլ՝ 13 մլն 834 հազար 954 լարի՝ 39 հազար 528 տարանցիկ բեռնատար,
  • մայիս՝ 16 մլն 861 հազար 665 լարի՝ 48 հազար 176 տարանցիկ բեռնատար,
  • հունիս՝ 16 մլն 455 հազար 903 լարի՝ 47 հազար 017 տարանցիկ բեռնատար,
  • հուլիս՝ 15 մլն 202 հազար 578 լարի՝ 43 հազար 436 տարանցիկ բեռնատար,
  • օգոստոս՝ 16 մլն 433 հազար 413 լարի՝ 46 հազար 952 տարանցիկ բեռնատար,
  • սեպտեմբեր՝ 16 մլն 102 հազար 752 լարի՝ 46 հազար 007 տարանցիկ բեռնատար,
  • հոկտեմբեր՝ 17 մլն 248 հազար 224 լարի՝ 49 հազար 280 տարանցիկ բեռնատար:

Ի դեպ, Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել է 200 լարի, որը հունիսի 20-ից դարձել է 350 լարի։