Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է մարիխուանայի օրինականացման հարցով հանրաքվե անցկացնելու մասին նախաձեռնող խմբի դիմումը:
Նախաձեռնող խումբը, որի կազում են ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամները, առաջարկում էին պատասխանել «Համաձայն եք, որ կանեփն ու կանեփանյութերը օրինակացվեն, դրանք վերահսկվեն այնպես, ինչպես ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները» հարցին:
ԿԸՀ-ն հրաժարվել է հանրաքվե նշանակել՝ պարզաբանելով, որ հարցի ձևաչափը չի համապատասխանում ընտրական օրենսգրքին, քանի որ թույլ չի տա միանշանակ պատասխանել՝ այո կամ ոչ: Բացի այդ, ԿԸՀ-ն անհասկանալի է համարել «կանեփ և կանեփնյութեր» բառակապակցությունը:
«Կարծում եմ ԿԸՀ-ն այն համակարգի մասն է կազմում, որի դեմ մենք պայքարում ենք։ Նա ևս չի ցանկանում երկրում առկա թմրանյութերի քաղաքականությունը փոխել »,-հայտարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: