Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողության արդյունքում հանցավոր խմբավորման 3 անդամի է ձերբակալել։
ՆԳՆ-ից տեղեկատվությամբ` հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները քաղաքացուն, ում անունը չի հիշատակվում, բանավոր և ֆիզիկական վիրավորանք են պատճառել, այնուհետև Եվրոպայում գտնվող այսպես կոչված «օրենքով գողի» անունից 23 հազար 600 դոլար շորթել:
Հանցագործները ժամանակ առ ժամանակ սպառնացել են քաղաքացուն, որպեսզի վերջինս ժամանակին փոխանցի պահանջված գումարը:
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հատկանիշներով: