Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Դոնալդ Տուսկին՝ վերընտրվելու կապակցությամբ

????????????????????????????????????

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել  Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի Դոնալդ,  Եվրամության անդամ երկրները Ձեզ որպես փորձառու և խորաթափանց քաղաքական գործչի, ևս մեկ անգամ վստահել են բարձր,  պատվավոր ու պատասխանատու առաքելությունը: Դուք ստիպված եք լինելու աշխատել դժվար և արագ փոփոխվող աշխարհում: Այսօր մեր ընդհանուր եվրոպական ընտանիքը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև: Վստահ եմ, որ Ձեր փորձը, քաջությունը, հեռատեսությունն ու սկզբունքայնությունը հատուկ ներդրում կլինի ինչպես ներկայիս խնդիրները լուծելու, այնպես էլ միացյալ, ազատ և խաղաղ Եվրոպայի գաղափարն իրանակացնելու գործում»:

Օգտվելով առիթից՝ Մարգվելաշվիլին  իր երախտագիտությունն է հայտնել Տուսկին՝ Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականությանն աջակցելու, ինչպես նաև Վրաստանի եվրոպական իտեգրմանը նպաստելու համար․  «Որպես Եվրոպական խորհրդի նախագահ, մեծ դերակատարություն եք ունեցել, որ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստանան առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտի»:

Վրաստանի նախագահը նամակում մեծ հույս է հայտնել հետագա համագործակցության առիթով՝ նշելով, որ համատեղ ջանքերով «մեր ընդհանուր եվրոպական բարեկեցության համար կկարողանանք նորանոր  նախաձեռնություններ իրականացնել»:

Մարգվելաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան․  «Ձեր այցը կարևոր քայլ կլինի Վրաստան-ԵՄ նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար»։

Հիշեցնենք՝ Եվրամիության ղեկավարները Բրյուսելում գումարած հատուկ ժողովի ընթացքում Եվրոպական խորհրդի պաշտոնում երկրորդ ժամկետով վեընտրել են Դոնալդ Տուսկին։ Նրա թեկնածությանը դեմ է հանդես եկել միայն հարազատ Լեհաստանը։

Թողնել պատասխան