150 լրագրողի նամակը Մզիա Ամաղլոբելիին

Գործընկերները նամակ են հղել «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի ղեկավար Մզիա Ամաղլոբելիին. նա արդեն 33-րդ օրն է հացադուլի մեջ է։ Նամակը ստորագրել է 150 լրագրող։

«Մեր մասնագիտության բերումով մենք անընդհատ ստիպված ենք դիմակայել անարդարությանը, սակայն մենք շատ լավ հասկանում ենք, որ դա չի կարելի համեմատել անարդարության այն մասշտաբի հետ, որը հիմա կիրառում է «Վրացական երազանք»-ի կառավարությունը։

Մենք նաև հասկանում ենք այս անարդարության դեմ ձեր անզիջում պայքարի էությունը. այս պայքարն անգին է և ծառայում է մեզանից յուրաքանչյուրին, մեր հայրենիքի փրկությանը:

Բայց արդեն ձեր հացադուլի 33-րդ օրն է, և մենք շատ ենք վախենում։ Մենք վախենում ենք ձեր առողջության, ձեր կյանքի համար: Մենք բոլորս պետք է գոյատևենք միասին, ձեզ հետ և հաղթենք այս ամենադժվար ճակատամարտում», — նշված է լրագրողների նամակում: