
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Twitter-յան միկրոբլոգում հայտարարություն է տարածել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է՝ Ուկրաինան կանգնած է վրաց ժողովրդի կողքին և շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«15 տարի առաջ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Աբխազիայի և Ցխինվալիի/Հարավային Օսիայի շրջանները դեռևս օկուպացված են ռուսական բանակի կողմից։
Ուկրաինան կանգնած է վրաց ժողովրդի կողքին և շարունակում է հաստատել իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Այսօր լրանում է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: