
15-ամյա դեռահասի ինքնասպանության դեպքից հետո ձերբակալված քննիչ Մարիանա Չոլոիանիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Ձերբակալության լուրն իմանալուց հետո Չոլոիանիի ինքնազգացողությունը վատացել էր և նա տեղափոխվել է «Կովկաս» բժշկական կենտրոն, որտեղ էլ դեռևս գտնվում է։
Նախատեսվում է, որ դատարանը վաղը կսկսի գործի քննումը:
Ձերբակալվածի փաստաբան Թեոնա Գվազավան հայտնել է, որ Չոլոիանին համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Գվազավայի խոսքով՝ գործով ոչ միայն քննիչը, այլև ոստիկանությունը չեն կատարել որևէ հանցավոր գործողություն, և անչափահասների նկատմամբ սպառնալիքներ չեն եղել:
Հիշեցնենք՝ Վրաստանում 15-ամյա դեռահասից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեղադրանքով ձերբակալվել էր քննիչ Մարիանա Չոլոիանին: