Երկու տարի շարունակ ձեռքերս դողում էր` տարեկան բյուջեի տեքստը վերցնելիս, քանի որ` 1,5 % վարկանիշի ունեցող հանրային հեռարձակողին վճարում էինք 40 մլն լարի 2016-ին, իսկ 2017-ին 50 մլն լարի: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Կոբախիձեն խոսել է Հանրային հեռուստաընկերության ցածր վարկանիշի և այն հնարավոր լուծումների մասին, որոնք կարող են բարձրացնել դրա վարկանիշը: Ըստ Կոբախիձեի ստեղծված իրավիճակից երկու ելք կա, կամ` պետք է փակվի ընկերությունը, կամ` ընդունի առաջարկվող ծրագրերը:
«Երկու տարի շարունակ ձեռքերս դողում էին, երբ ստանում էի հերթական բյուջեն, քանի որ առաջին տարին վճարեցինք 40 մլն, երկրորդ տարին՝ 50 մլն լարի, 1,5 տոկոս վարկանիշի դեպքում: Հասկանալի է, որ տարբեր պատճառներով հանրայինի վարկանիշը չի հասնի ասենք 40%-ի: Այնումենայնիվ, վճարել 50 մլն` 1,5 տոկոս վարկանիշի համար պարզապես չի կարելի»:
Կոբախիձեն նշել է, որ հարկավոր է փոփոխություններ իրականացնել Հանրային հեռուստաընկերության կառավարության կազմում, ինչպես նաև Սահմանադրության մեջ, ինչը` նրա գնահատմամբ, կբերի վարկանիշի բարձրացմանը, հասցնելով այն մինչև 7 տոկոսի:
Փոխանցում է «Interpressnews.ge»-ն: