Ախալցխե-Նինոծմինդա ավտոճանապարհի նորոգման համար հատկացված է 15 միլիոն լարի (մոտ 6,2 մլն ԱՄՆ դոլար):
Պետական գնումների գործակալության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ճանապարհային դեպարտամենտը հայտարարում է 15 694 053 լարի արժողությամբ մրցույթ:
Ըստ մրցութային փաստաթղթերի՝ նորոգվելու է Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 98-112 կմ հատվածը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային անցակետ տանող ճանապարհը:
Հետաքրքրված ընկերությունների առաջարկները կընդունվեն հունիսի 2-ից և կտևեն 5 օր՝ մինչև հունիսի 7-ը:
Մրցույթին հաղթող ընկերությունը պետք է վերականգնողական աշխատանքները կատարի պայմանագրի կնքման ավարտից հետո 15 ամսվա ընթացքում: