Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսթավի 2-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի որոշումը կասեցրել է: Նամակում ասվում է.
«2017 թվականի մարտի 3-ին, դատարանը, ելնելով կողմերի շահերից և ընթացակարգերի համապատասխան պաշտպանությունից, 39-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացնում կասեցնել 2017 թվականի մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռը. Վրաստանի իշխանությունները պետք է բացառեն հեռուստաընկերության խմբակցության քաղաքականությանը ցանկացած միջամտություն: Որոշումը կտևի մինչև մարտի 8-ը: Կողմերի ուշադրությունը կենտրոնացնում ենք այն փաստի վրա, որ, եթե անդամ երկիրը չի իրականացնում 39-րդ հոդվածով նախատեսված պահանջները, դա համարվում է կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում»: