Այսօր Թբիլիսիում կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիները 145 զույգ մանկական կոշիկ են տեղադրել՝ ի հիշատակ Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված երեխաների։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այս կերպ համերաշխություն են հայտնում ուկրաինացի ժողովրդին և պատերազմի մեջ գտնվող երեխաներին։
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության վերջին տեղեկատվության համաձայն՝ մարտի 30-ի առավոտվա դրությամբ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո զոհվել է 145 երեխա, վիրավորվել՝ 222-ը։
- Կիևում վիրավորվել է 69 երեխա,
- Խարկովում՝ 49,
- Դոնեցկում՝ 54,
- Չեռնիգովում՝ 39,
- Միկոլաևում՝ 30,
- Լուգանսկում՝ 28,
- Զապորոժյեում՝ 22,
- Խերսոնում՝ 25,
- Սումում՝ 16,
- Ժիտոմիրում՝ 15։
Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ այս տվյալները ճշգրիտ չեն, քանի որ ժամանակավորապես բռնազավթված տարածքների և ներկայիս պատերազմական գոտիների մշտական ռմբակոծությունների պատճառով հնարավոր չէ որոշակի վայրեր ստուգել։