ՆԳՆ-ը 100 տոննա շոկոլադի շուրջ բարձրացված աղմուկը անտեղի է համարում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը անընդունելի է համարում շոկոլադի գնումների շուրջ լրատվամիջոցներում բաձրացված աղմուկը։ 

Հիշեցնենք՝ նախօրեին  վրաստանյան լրատվամիջոցները անդրադարձել են ՆԳՆ-ի կողմից ավելի քան 100 տոննա շոկոլադ գնելու համար հայտարարված մրցույթին՝ տեղեկացնելով, որ գնումների արժեքը անցնում է 1 մլն. լարին:

ՆԳՆ-ը հանդես է եկել պարզբանմամբ․ «Նախարարությունը սննդով ապահովում է միայն որոշակի խմբի․ նրանց ընդահնուր  թիվը կազմում է 5000 մարդ»։

Գերատեսչության տարածած հայտարարության մեջ  նշվում է, որ  վերոնշյալ խմբում ներառված է հատուկ գործողությունների վարչությունը, սահմանապահ ոստիկանությունը, ռազմավարական խողովակաշարերի, օբյեկտների պաշտպանության գործակալությունները, ՆԳՆ-ի ենթակայության տակ գտնվող այլ գերատեսչությունների աշխատակիցները:

Նախարարությունից տեղեկացրել են, որ տարբեր հրամանների համաձայն՝  շոկոլադի օրական չափաբաժինը կազմում է 50-60 գրամ: Հետևաբար, ՆԳՆ-ի ենթակայության տակ գտնվող տաբեր հաստատություններին օրական մոտ 300 կգ շոկոլադ է տրվում:

«Ներքին գործերի նախարարությունը 2005 թվականից ի վեր տարբեր հաստատությունների համար սնունդ է ձեռք բերում, այդ թվում նաև շոկոլադ: ՆԳ նախարարի թիվ 642 հրամանի համաձայն՝ գնումների մրցույթը իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, որը հրապարակային է ու թափանցիկ: Մենք գտնում ենք, որ մեր զինվորների, սահմանապահների և փրկարարների շոկոլադի չափաբաժնի վերաբերյալ լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը տեղին չէ, և նպատակաուղղված  խտրականություն է ՆԳՆ-ի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Թողնել պատասխան