
Վրաստանի Գերագույն դատարանը «Ռուսթավի 2»-ի գործով լսումների օր է նշանակել մարտի 2-ը: Հեռուստաընկերության փոխանցմամբ` լսումներին «Ռուսթավի 2»-ը ներկայացուցիչ չի ունենա: Հայտնի են նաև գործով դատավորների անունները. Մզիա Թոդուա, Նինո Գվենետաձե, Վասիլ Ռոինիշվիլի, Էկատերինե Գասիտաշվիլի, Պաատա Քաթամաձե, Բեսարիոն Ալավիձե, Մայա Վաչաձե, Զուրաբ Ձլիերիշվիլի, Գիորգի Շավլիշվիլի: