
Ղրիմի սահմանապահները փետրվարի 20-ին ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, ով փորձել է կեղծ անձնագրով անցնել Ուկրաինա:
«ТАСС» գործակալության փոխանցմամբ` տղամարդը «Արմյանսկի» անցակետում ներկայացրել է Հարավային Օսիայի անձնագիր:
«Ստուգման ժամանակ պարզվել է, որ անձնագիրը կեղծված է եղել»,- ասվում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հայտարարության մեջ:
Սահմանապահների խոսքերով` 55-ամյա տղամարդն հաստատել է, որ ինքը Վրաստանի քաղաքացի է: Հարուցվել է քրեական գործ: Նրան սպառնում է 200 հազար ռուբլի տուգանք կամ 2 տարվա ազատազրկում: