Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցում «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի» («1+4») մասին տեղեկատվական հանդիպում է անցկացրել:
Հանդիպմանը Նինոծմինդայի հանրային դպրոցի աշակերտներից բացի ներկա են եղել նաև Գանձա, Սաթխա և Փոկա գյուղերի աշակերտները: Պետնախարարության ներկայացուցիչները ներկաներին ներկայացրել են «1+4» ծրագիրն ու դրանում ներգրավվելու պայմանները:
Հիշեցնենք՝ 2010 թվականից Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն «1+4» ծրագրով բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում: Առաջին մեկ տարվա ընթացքում (նախապատրաստական կուրսում) դիմորդները սովորում են վրացերեն, որից հետո ուսումը շարունակում պետական բուհերում: