Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման համար պարզեցված գնման պայմանագիր է կնքել «Բադա Քոնսթրաքշն» ընկերության հետ:
Փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը պետք է աշխատանքներն ավարտի 18 ամսվա ընթացքում։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները, և մինչև երբ կայարանը փակ կլինի ուղևորների համար։
Netgazeti-ին քաղաքապետարանից հայտնել են, որ այս պահին ընկերության հետ համաձայնեցնում են աշխատանքային գրաֆիկը, սակայն ընկերությունից այս փուլում ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից։
Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը 2022 թվականի մայիսին մրցույթի հիման վրա պատվիրել էր մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնումը «Մամիսոն Քոնսթրաքշն Քամփնի» ՍՊԸ-ին։ 12 մլն 760 հազար լարիի պայմանագիրը խզվել է նոյեմբերին՝ այն պատճառով, որ այդ պահի դրությամբ ներկայացված չէր ամբողջական և համապատասխան աշխատանքային արտադրական նախագիծը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 30-ին մետրոյի «Վարկեթիլի» կայարանի առաստաղը փլուզվել էր. վիրավորվել էր 14 մարդ։ Դրանից հետո առաստաղը չի վերականգնվել։