ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի նոր նախագիծը 14 մլն դոլարով կֆինանսավորի Վրաստանի կրթության ոլորտը։
Ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ Վրաստանի կերպարվեստի թանգարանում։ Միջոցառմանը կմասնակցեն կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին, USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ղեկավարի օգնական Էրին Էլիզաբեթ ՄըքՔին:
«Կրթություն ապագայի համար» ծրագիրը, որը USAID-ը սկսում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնայի պետական համալսարանի (ԱՄՆ), ԱՄՆ դպրոցների համաշխարհային ցանցի և Վրաստանի համալսարանի հետ համագործակցությամբ, նպատակ ունի բարելավել աշակերտակենտրոն դպրոցական միջավայրը և որակյալ կրթության հասանելիությունը: