
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմից հայտնում են ստաժավորման ծրագրի մասին՝ «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» («1+4» ծրագիր) օգտվող անձանց համար: Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավումը և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացի նպաստումը:
Ծրագրի շրջանակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցույթի միջոցով մասնակցել ստաժավորման ծրագրին: Ընտրված մասնակիցները 1-ից մինչև 6 ամիս ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավաբանական անձանց մոտ:
Պետական գերատեսչությունները և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն դիմում մինչև ապրիլի մեկը: