Այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 14:00-ին կմեկնարկի Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով Վրաստանի բարձրագույն կրթական հաստատություններ ընդունվել ցանկացող դիմորդների քննությունը:
Հարկ է նշել, որ էթնիկ փոքրամասնությունները Վրաստանի պետական բուհեր ընդունվելու համար՝ օգտվելով արտոնություններից, 4 քննության փոխարեն մայրենի լեզվով միայն մեկն են հանձնում: 1 տարի վրացերենի նախապատրաստական կուրսն ուսումնասիրելուց հետո նրանք տեղափոխվում են բակալավրի առաջին կուրս:
Հիշեցնենք՝ «1+4» վրացերենի ծրագիրը գործում է 2010 թվականից և նախատեսված է միայն Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։