Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում 14-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող 27-ամյա ամուսինը ձերբակալվել է:
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ 1996 թվականին ծնված Ա.Ս-ն հետախուզվում էր, վերջինիս մեղադրանք էր առաջադրվել երեկ, և խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Սագարեջոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկում մահացու հրազենային վնասվածքներ է հասցրել 2009 թվականին ծնված Ա.Շ.-ին։
Ոստիկանները որպես ապացույց առգրավել էին հանցագործության զենքը։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմ կետի 143-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են անչափահասի ապօրինի ազատությունից զրկելուն, ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությանը և ապօրինի հրազեն կրելուն»,- նշել են ՆԳՆ-ից: