Վաղ ամուսնության զոհ 14-ամյա Աիթաջ Շախմարովայի սպանության գործով ևս 2 անձ է ձերբակալվել։
14-ամյա աղջկա դիտավորյալ սպանության գործով դատախազությունը մեղադրյալի հորեղբորն ու զարմիկին մեղադրանք է առաջադրել ծանր հանցագործության մասին չհայտնելու փաստով։ Նույն գործով արդեն կալանավորվել են 14-ամյա աղջկա մայրն ու հորեղբայրը։
14-ամյա Աիթաջ Շախմարովան սպանվել է հոկտեմբերի 6-ին՝ Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում։ Հետաքննության վարկածի համաձայն, աղջկան սպանել է ամուսինը՝ 27-ամյա Ալի Ասլանովը, որը 2 ամիս առաջ նրան ստիպել է ամուսնանալ իր հետ։ Սպանության համար մեղադրվողին ձերբակալել են միայն չորրորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին։ Աղջկա մայրը պահանջել է նրան ցմահ ազատազրկման դատապարտել։ Սպանված աղջկա մայրն ու հորեղբայրը ձերբակալվել են սպանության հաջորդ օրը։ Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրել ամուսնության հարկադրանքի և հանցագործության մասին չհայտնելու համար: