Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար բարձրագույն կրթության 1+4 արտոնյալ ծրագիրը կիրականացվի քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դա փոքրամասնությունների ինտեգրման համար առավել արդյունավետ ծրագրերից մեկն է:
Ամեն անգամ, Ախալքալաքի բարձր դասարանների աշակերտների մոտ առաջ է գալիս մի տեսակ վախի զգացողություն, կունենան հնարավոր ընդունվել 1+4 ծրագրով: Ինչ-որ կերպ Ախալքալաքում տարածվել է ապատեղեկատվություն այն մասին, որ 1+4 կրթական ծրագիրը չի գործի 2017 թ-ին: Կան նույնիսկ բարձր դասարանների աշակերտներ, ովքեր պարապում են մասնավոր ուսուցիչների մոտ արտաքին քննություններ հանձնելով ընդունվելու համար արտոնյալ ծրագրով:
Այս ծրագրով դիմորդները հանձնելով միայն մեկ` ընդհանուր հմտություններից քննություն ազգային փոքրամասնությունների այսինքն իրենց մայրենի լեզվով, այսինքն` հայերեն, ադրբեջաներեն, օսերեն կամ աբխազերեն, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություն վրացերենի ինտենսիվ նախապատրաստական կուրս: Մեկ տարվա լեզվի վերապատրաստման կուրսը անցնելուց հետո և 60 կրեդիտ ստանալուց հետո, ուսանողները կշարունակեն իրենց կրթությունը բակալավրիատում:
Սակայն այս ծրագրի դադարեցումը անտրամաբանական է, այն համարվում է արդյունավետ, ոչ միայն վրաց լեզվի վերապատրաստման և ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների ուսանողների ներգրավմանը Վրաստանի բուհերում, ինչպես նաև համարվում է ազգային փոքրամասնությունների վրաց հասարակության մեջ ինտեգրման առավել արդյունավետ միջոցներից մեկը:
1+4 ծրագրիրը ներառված է «2015-2020 թթ.-ի Վրաստանի Ազգային փոքրամասնությունների հարցերով գործողությունների ծրագրի և Ազգային ռազմավարության» մեջ, ինչպես նաև կշարունակվի հետագայում, քանի դեռ կլինի նման ծրագրի անհրաժեշտություն, տեղեկացրին քաղաքացիական հավասարության և հաշտեցման հարցերով նախարարի ապարատից:
«Ծրագիրը շատ անհրաժեշտ է և շատ հայտնի էթնիկ փոքրամասնությունների շրջանում, այդ մասին խոսում է բարձրագույն կրթություն ստանալ այս ծրագրի շրջանակներում ցանկացողների աճող թիվը: Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է պահանջում վրաց լեզվի մեկ տարվա ուսուցման գործընթացը, անհրաժեշտ է կատարելագործել այս բաղադրիչը, քանի որ առանց համապատասխան լեզվական հմտությունների չափազանց դժվար է ուսանողների համար շարունակել կրթական գործընթացը բարձրագույն ուսումնական հաստատություններում: 2015 թ.-ին ընդունված «Ազգային ռազմավարության» մեջ հատուկ ուշադրություն է դարձվում էթնիկ փոքրամասնությունների որակյալ կրթությանը, ինչպես նաև պետական լեզվի կատարելագործմանը, ինչը նշանակալի մակարդակով հնարավորություն է տալիս էթնիկ փոքրամասնությունների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում», – ասում է քաղաքացիական հավասարության և հաշտեցման հարցերով նախարարի ապարատի քաղաքացիական ինտեգրման դեպարտամենի ղեկավար Թինա Գոգելիանին:
1+4 ծրագիրը մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարում: «Հանրակրթության մասին» օրենքում, մասնավորապես սույն օրենքի 473-րդ հոդվածում գրված են լեզուները, որով կարող են ընդհանուր հմտությունների քննություն հանձնել` ադրբեջաներեն, հայերեն, աբխազերեն և օսերեն:
Ծրագրի արդյունավետությունը ցույց է տալիս ուսանողների ամեն տարի աճող թիվը, ովքեր դիմում են այս ծրագրով: Այսպիսով, Միասնական ազգային քննություններին 2010 թ․-ին՝ հիմք ընդունելով հայալեզու թեստերի արդյունքները, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու իրավունք ստացել է 123 դիմորդ: Պետական կրթական դրամաշնորհի ֆինանսավորում ստացել է 112 դիմորդ: 2011թ.-ին – 179 դիմորդ: Պետական դրամաշնորհ այդ 179-ից ստացել է 99 դիմորդ: 2012թ.-ին հայ դիմորդների քանակը 200-ն էր, իսկ ֆինանսավորում ստացել են նրանցից 98-ը: 2013 թ.-ին հայ դիմորդները 186-ն էին, նրանց թվում 91-ը ստացել է դրամաշնորհ, որը փակում էր նրանց կրթությունը բուհերում: Իսկ 2014 թ.-ին ուսանողների թիվը ավելացել է 217-ով, իսկ դրամաշնորհ ստացել են նրանցից 89-ը: 2015 թ.-ին դիմորդների քանակը 219-ն էր, իսկ պետական դրամաշնորհներ ստացել է 92-ը: Այս տարի հայ դիմորդների քանակը արդեն կազմում է 300 մարդ, իսկ նրանցից պետական դրամաշնորհ ստացել է 95-ը:
Արտատապված է jnews.ge-ից: