
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1390-ով: Նախօրեին 18 մարդ մահացել է: Պանդեմիայի ողջ ընթացքում հիվանդների ընդհանուր թիվը 307 334 է, մահացածներինը`4 397:
Նախօրեին մոտ 39 հազար թեստ է արվել:
Երկրում պատվաստվել է 81076 մարդ, որոնցից 3722-ը` նախօրեին:
Օրվա դրականության ցուցանիշը 3,61% է: Կարանտինում 65 մարդ է, ստացիոնար բուժում ստանում է 4253 պացիենտ, քովիդ-հյուրանոցներում 730 անձ է: