
Թուրքիայի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ նախօրեին երկրի 29 շրջաններում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 748 մարդ է ձերբակալվել՝ «Իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով: Բացի այդ, նախորդ շաբաթվա ընթացքում «ԻՊ» -ի դեմ այլ օպերացիաների արդյունքում 72 մարդ է ձերբակալվել: Այսպիսով՝ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 820-ի: Ըստ նախարարության՝ ոչնչացվել է 12 ահաբեկիչ: