Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեի հաղորդմամբ, 13 քաղաքների աշակերտների ընդհանուր թվի 12%-ն ուսումն առցանց շարունակելու դիմում է ներկայացրել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դգեբուաձեն նշել է, որ յուրաքանչյուր չորեքշաբթի ծնողը հնարավորություն ունի ինչպես գրանցվել՝ ուսումն առցանց շարունակելու համար, այնպես էլ՝ հրաժարվել առցանց ուսուցումից:
Հիշեցնենք՝ գրանցումն իրականացվում է կրթության և գիտության նախարարության կայքում՝ online. emis.ge, սակայն, սրա հետ մեկտեղ, ծնողները պետք է դիմում ներկայացնեն նաև դպրոց։
Վրաստանում փետրվարի 15-ից ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում, սակայն ցանկության դեպքում ծնողները կարող են հրաժարվել դասասենյակներում դասերից և այն շարունակել առցանց ձևաչափով: