
12-րդ դասարանցիների համար ևս ավարտական քննություններն այս տարի կչեղարկվեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին կրթության նախարարությունը հայտարարել էր, որ 2019 թվականին կչեղարկվեն 11-րդ դասարանի, իսկ 2020 թվականին՝ 12-րդ դասարանի ավարտական քննությունները:
Որոշումը դժգոհություն էր առաջացրել հանրության մի մասի շրջանում, նրանք պնդում էին, որ 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս պետք է չեղարկվեն 2019-ին։