Պատվաստումների մարաթոնի շրջանակներում լրացուցիչ 12 հազար պատվաստում է իրականացվել։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն։
Ըստ Գամկղրելիձեի, փաստը վկայում է, որ ավելի շատ տեղեկացվածություն է մտել գյուղեր, բայց ավելի շատ խթանել է 200 լարի՝ թոշակառուներին տրվող խրախուսումը։
Գամկղրելիձեի խոսքով՝ 60 և ավել տարիքի հավելյալ 90 հազար մարդ է պատվաստվել։
«Խնդիր է մնում էթնիկ փոքրամասնությունների պատվաստման գործընթացը։ Վստահեցնում եմ, որ դեռ անելիքներ կան։ Մենք աշխատում ենք այս հարցի ուղղությամբ ամբողջ թիմով՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ, գյուղ առ գյուղ, այդ թվում՝ այն գյուղերում, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնություններ, և այնտեղ ավելի շատ բացատրական աշխատանք է տարվում»,- ասել է Գամկրելիձեն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր