Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրայի խոսքով, 12 հանձնարարականների իրականացման հարցում առաջընթաց կա, սակայն դեռ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։
Կալինդրան ասել է՝ սահմանվել է 12 առաջնահերթություն, և եթե դրանք ամբողջությամբ կատարվեն, ապա Վրաստանին կտրվի թեկնածուի կարգավիճակ։
«Դեռ ժամանակ կա՝ կես տարի, և միանշանակ առաջընթաց կա, թեև կան հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Ես կասեի, որ հիմնական հարցը ձեռնարկված գործողությունների արժանահավատությունն է, որպեսզի ԵՄ անդամների միջև լինի կոնսենսուս, քանի որ քաղաքական որոշում է լինելու ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների կողմից, և մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի իրականացնենք դրանք։
Մեկ շաբաթ առաջ պաշտոնական այցով Վիլնյուսում հյուրընկալեցինք Սալոմե Զուրաբիշվիլիին, մինչ այդ հանդիպել էինք արտաքին գործերի փոխնախարարին քաղաքական խորհրդակցությունների գծով, շատ կարևոր է նաև քաղաքական երկխոսությունը»,- ասել է Կալինդրան։