
«Որպեսզի ծառը լավ աճի, անհրաժեշտ է հեռացնել հին ու չորացած ճյուղերը»,- «Միացյալ ազգային շարժման» 7-րդ համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության հիմադիր, այժմ Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Վերջինս ևս մեկ անգամ անդրադարձել է կուսակցությունից հեռացած առաջնորդներին և հայտարարել, որ «կուսակցությունը դրանից չի տուժի, քանի որ դեպի նոր կյանք ճանապարհ է բացվել»:
«Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, այն կազմված է կենդանի բջիջներից: Հին բջիջները մահանում են, նոր բջիջները՝ ծնվում: Այս պատճառվ մեր կուսակցությունը չի չափվում մարդկանց թվով, ովքեր պակասում են։ Մեր կուսակցությունը չափվում է մեր իդեալներով»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ նշելով նաև․«Կարծում եմ, պարզ դարձավ՝ որտեղ է մնացել կուսակցության ինտելեկտն ու տաղանդը: Շատ համագումարներ եմ տեսել, և այս համագումարը նախորդներից պակաս կազմակերպված չէր»: